Պատմության էջերից
Հոգեբուժական ծառայության պատմությունը Արցախում
Ինչպես ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, այնպես էլ Հայաստանում հոգեբուժական հիմնարկները և ծառայությունները բուռն զարգացում ապրեցին XX դարի երկրորդ կեսին։
Մինչև 1968 թվականը Ղարաբաղում ոչ հոգեբուժական հիմնարկ, և ոչ էլ հոգեբույժ կար, հիվանդները բուժվում էին Բաքվում կամ Կիրովաբադում։ Ադրբեջանական իշխանությունների որոշմամբ 1968 թվականին Ղարաբաղում բացվեց հոգեբուժական դիսպանսեր, ստացիոնար 25 մահճակալով։ Սակայն Ղարաբաղում հոգեբույժ չկար և ոչ էլ դիսպանսերի աշխատանքի համար հատուկ շինություն։ Այդ նույն ժամանակ Ասկերան ավանում փակվել էր տեղամասային հիվանդանոցը, որը չէր կատարում մահճակալ օրերի պլանը։ Որոշվեց հոգեբուժական դիսպանսերը ստեղծել այդ հիվանդանոցի շենքում։ Քանի որ Ղարաբաղում հոգեբույժ չկար որոշվեց առաջարկել մարզային հիվանդանոցում ընդամենը երեք ամիս աշխատած երիտասարդ թերապևտին գլխավորելու հոգեբուժական դիսպանսերի աշխատանքները։ Նրան կանչեցին մարզգործկոմի առողջապահության բաժին և հայտնեցին այդ որոշման մասին։ Երիտասարդ բժիշկը առարկեց պատճառաբանելով, որ ինքը մասնագետ չէ և չի կարող դիսպանսերի աշխատանքը պատշաճ մակարդակով կազմակերպել։ Մի շաբաթ անց նրան նորից կանչեցին մարզգործկոմի առողջապահության բաժին, այս անգամ այնտեղ հավաքվել էին կուսակցական աշխատողներ և փորձեցին համոզել, որ լինելով երիտասարդ կոմունիստ պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել, որովհետև մեր երկրին այդ հոգեբուժական ծառայությունը անհրաժեշտ էր։ Խոստացան, որ կօգնեն տրանսպորտով, և, որ Ստեփանակերտում կապահովեն բնակարանով։ Երիտասարդ բժիշկը համաձայնվեց։ Եվ ահա 1968 թվականի դեկտեմբերի 2-ին Ղարաբաղի Ասկերան ավանում բացվեց հոգեբուժական դիսպանսեր, հակառակ այն պատճառաբանության, որ ավելի հարմար կլիներ որ այն լիներ մարզկենտրոնում, որպեսզի բնակչության համար հոգեբուժական դիսպանսերից օգտվելը ավելի հարմար լիներ։ Հակառակ նրան, որ Ասկերան ավանի բնակչությունը դեմ էր արտահայտվել հոգեբուժական դիսպանսերը իրենց ավանում բացվելուն։ Նույնիսկ հոգեբուժական դիսպանսերի բացման օրը Ասկերանում բողոքի միտինգ էին կազմակերպել։ Ոչինչ չօգնեց։ Որոշված էր դիսպանսերը բացել Ասկերանում նոր փակված տեղամասային հիվանդանոցի շենքում։ Բուժանձնակազմը ընտրվեց նոր լիկվիդացված հիվանդանոցի բուժաշխատողներից, որոնք հոգեբուժությունից շատ հեռու էին։ Դեկտեմբերի 3ին գիշերը Ստեփանակերտից դիսպանսեր տեղափոխեցին առաջին հիվանդին` քրոնիկ ալկոհոլիզմով տառապողի։ Բուժանձնակազմը վախենում էր մոտենալ, նրան փակեցին մի պալատում ու պահեցին մինչև առավոտ։ Առավոտյան բժիշկը ծանոթացավ հիվանդին և ընթերցելով բժշկական ձեռնարկից «Քրոնիկ ալկոհոլիզմ» բաժինը նրան բուժում նշանակեց։ Հետագայում ընդունեցին նաև տարբեր հոգեկան հիվանդություններով տառապող հիվանդների և կամաց – կամաց գլխավոր բժիշկը և բուժանձնակազմը փորձ էին ձեռք բերում։ Գլխավոր բժիշկը հիվանդների բուժման համար օգտվում էր տարբեր հոգեբուժական ձեռնարկներից, միաժամանակ սովորեցնելով նաև միջին և կրտսեր բուժանձնակազմին։ Հետագայում գլխավոր բժիշկը երկու անգամ որակավորման և վերապատրաստման դասընթացներ անցավ Մոսկվայում, միաժամանակ յուրացնելով հոգեկան ծառայության կազմակերպման սկզբունքները։ 1970 թվականին վերջապես հայտնվեցին «առաջին ծիծեռնակները»` երկու հոգեբույժներ, ովքեր ավարտել էին Ադրբեջանի բժշկական ինստիտուտը։ Նրանք շատ խելոք բժիշկներ էին, նվիրված էին իրենց մասնագիտությանը, ամբողջովին տրվել էին իրենց աշխատանքին։ Խղճով էին աշխատում նաև կրտսեր բուժաշխատողները։ Նրանց համար ամեն ամիս սեմինար պարապունքներ էին կազմակերպվում, սովորեցնում էին ինչպես խնամել և հսկել հիվանդներին։ Մարզային ղեկավար աշխատողները հաճախակի էին այցելում դիսպանսեր և հետաքրքվում թե ինչպես են ընթանում աշխատանքները։ Նրանք միշտ էլ գոհ էին մնում կատարված աշխատանքից։ Գոհ էին նաև Ադրբեջանի առողջապահության նախարարությունից ստուգումներ անցկացնողները։
Թեև դիսպանսերի շենքը փոքր էր և ոչ հարմար, սակայն դիսպանսերը հիանալի մրգատու այգի ու բակ ուներ, որը շատ էր օգնում աշխատանքները ճիշտ կազմակերպելուն։ Բակում դեկորատիվ շատ ծառեր կային։ Տաք եղանակներին հաճախ էին հիվանդները ճաշում այդ ծառերի տակ տեղադրված սեղաններին։ Դրա համար դիսպանսեր այցելողները հաճախ էին հումորով ասում «Այստեղ հոգեբուժարան չէ, այլ հանգըստյան տուն»։
Հիվանդները հագնում էին մաքուր հիվանդանոցային համազգեստ, շրջում էին այգում սանիտարների հսկողության տակ։ Հենց այդտեղ էլ ծառերի տակ խաղում էին սեղանի խաղեր (շախմատ, նարդի, շաշկի, դոմինո)։ Ստեղծված էր վոլեյբոլի հրապարակ, որտեղ ակտիվ հիվանդները վոլեյբոլ էին խաղում։ Այսքանը հաշվի առնելով 1970 թվականին դիսպանսերի ստացիոնարում մահճակալների թիվը կրկնապատկվեց և դարձավ 50 մահճակալ։
1975 թվականին դիսպանսեր էին ուղեգրվում հոգեբույժներ Բաքվից, հիմնականում ադրբեջանցիներ, սակայն նրանցից միայն երկուսը մնացին։ Հետագայում եկան երկու հայ հոգեբույժներ` Միրզաբեկյան Ռաֆիկ, որը այժմ աշխատում է Մոսկվայի հոգեբուժարաններից մեկում և Էլֆրիդա Սարումովան, որը այժմ աշխատում է մանկական հիվանդանոցում և հանդիսանում է ԼՂՀ -ի հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի նախագահը։ Սակայն և հայ հոգեբույժները դիսպանսերում չմնացին, ամուսնացան կամ տեղափոխվեցին այլ քաղաքներ։ Այսպես համերաշխ աշխատում էին իրենց գործին նվիրված բժիշկները և բուժանձնակազմը։ 1985 թվականին, երբ Ադրբեջանի առողջապահության նախարարության հրավերով Ադրբեջան էին եկել Մոսկվայի Սերբսկու անվան ինստիտուտի աշխատողները և այցելել էին հոգեբուժական հիվանդանոցները և դիսպանսերները գովասանքի արժանացան ինչպես Բաքվի հոգեբուժական հիվանդանոցները, այնպես էլ Ղարաբաղի հոգեբուժական հիվանդանոցը։
Հետագայում դիսպանսերի ստացիոնարի մահճակալների թիվը հասավ 100ի։ Աշխատողները գոհ էին իրենց աշխատանքից, աշխատում էին խղճով և ազնիվ։
Վերջապես եկավ 1988 թվականը։ Սկըսվեց ազգայինազատագրական շարժումը։ Ամենուր միտինգներ, ցույցեր էին։ Ճանապարհը Ստեփանակերտից Ասկերան շատ վտանգավոր էր դառնում։ Աշխատողների մի մասը Ստեփանակերտից էր ամեն օր Ասկերան աշխատանքի գնում ադրբեանցիներով բնակեցված Խոջալլու բնակավայրի միջով։ Այդ նույն ժամանակ Երևանից դիսպանսեր է ուղեգրվում երիտասարդ բժկուհի Նունե Միրզոյանը։ Գլխավոր բժիշկը և Նունե Միրզոյանը աշխատողների հետ միասին ապրում էին Ստեփանակերտում, աշխատանքի գնալիս ենթարկվում էին քարերի գրոհին Խոջալլուով անցնելիս։ Վտանգավոր էր դառնում աշխատանքի գնալ ու գալը, թեև զինվորականները հսկում էին ճանապարհները։ 1992 թվականին Ստեփանակերտը, Ասկերանը անընդհատ ենթարկվում էին հրետակոծությունների, ինքնաթիռները արկեր էին նետում քաղաքների վրա, դրանից տուժում էին նաև հիվանդները ինչպես նաև աշխատողները։ Հիվանդներից մեկը մահացավ։ Ասկերանից բնակչությունը տեղափոխվում էր ապահով վայրեր, աշխատողները չէին գալիս աշխատանքի, տրանսպորտ չկար։ Հիվանդների մի մասին դուրս գրեցին դիսպանսերից։ Աշխատում էր միայն գլխավոր բժիշկը և մի ֆելդշեր։ Սնունդը ապահովում էր բանակը։ Աշխատանքը քանի գնում այնքան անհնար էր դառնում։ Հնարավոր չէր հիվանդներին ապահովել սննդով ու դեղորայքով։ Մեծ դժվարությամբ համաձայնություն ձեռք բերվեց մնացած հիվանդներին տեղափոխել Հայաստան։ Նրանցից մի մասը մահացավ Հայաստանի հոգեբուժարաններում ցրտի ու սովի այն դժվար տարիներին։ Փաստորեն փակվեց Ասկերանի հոգեբուժական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքը։ Դրանից հետո գլխավոր բժիշկը սկսեց հոգեկան հիվանդներին ընդունել Ստեփանակերտի պոլիկլինիկայում մինչև 1996 թվականը։ Ստացիոնարի հարցը մնաց օդում։ Ցանկանում էին բացել Խոջալլու կամ Շուշի քաղաքներից մեկում։ Գլխավոր բժիշկը չհամաձայնվեց գտնելով, որ տրանսպորտ չկար և Էջեր պատմությունից հՑՐՈվՌՓօ ՌրՑՏՐՌՌ Historical Notesայդ շենքերն էլ չեն ապահովի դիսպանսերի նորմալ աշխատանքը։ Գլխավոր բժշկին այդ նույն ժամանակ հրավիրեցին բանակում աշխատելու, քանի որ զինվորների մոտ հաճախակի էին դարձել հոգեկան խանգարման դեպքերը, և նա զորակոչվեց ԼՂՀ ՊԲ։1995 թվականին բացվել է հոգեբուժական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքը 50 մահճակալով Ստեփանակերտ քաղաքում նախկին մաշկավեներոլոգիական դիսպանսերի շենքում։
Կարդացեք նաև
Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...
118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...
Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...
Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...
Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...
Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...
«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...
Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...
Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...
Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...
Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան, նա ստիպված...
Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...
Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...
Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...
Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն